Մխիթարյանը պատրաստ է խաղալ.Արսեն Վենգեր/տեսանյութ/

Jan 27, 2018 Comments Off on Մխիթարյանը պատրաստ է խաղալ.Արսեն Վենգեր/տեսանյութ/

Արդյոք կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում նորամուտը կնշի Անգլիայի առաջնության 25-րդ տուրում՝ «Սուոնսիի» դեմ խաղում.«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ չի որոշել:

Հիշեցնենք,որ հանդիպումը կկայանա հունվարի 30-ին: «Ես դեռ չեմ որոշել: Մենք այդ հարցով որոշում կկայացնենք երուշաբթի: Նա պատրաստ է խաղալ, և երևում է, որ նա հիանալի խաղացող է: Ես նրան ավելի լավ ճանաչեցի 2-3 օրվա ընթացքում, քանի դեռ պատրաստվում էինք ու նրա համար օպտիմալ դիրք էինք փնտրում», ասել է Վենգերը:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: