Աֆրինը մաքրելուց հետո շարժվելու ենք Մանբիչ ու հասնենք մինչեւ Իրաքի սահման. Էրդողան

Jan 27, 2018 Comments Off on Աֆրինը մաքրելուց հետո շարժվելու ենք Մանբիչ ու հասնենք մինչեւ Իրաքի սահման. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում Անկարայի հետագա ծրագրերի մասին:

Հունվարի 20-ին Թուրքիայի բանակը ներխուժել է սիրիական Աֆրին շրջան և արդեն 8 օր գործողություններ է իրականացնում տեղի Սիրիայի քրդական ուժերի դեմ:

Ermenihaber-ը ներկայացնում է հատված՝ նախագահ Էրդողանի ելույթից. «Մեր գործողությունները Սիրիայում շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին: Մեր մյուս կետը Մանբիչն է, որը մաքրվելու է ահաբեկիչներից: Մանբիչի իրական տերերը մեր արաբ եղբայրներն են: Դրանից հետո շարժվելու ենք մինչև Իրաքի սահման: Այս օպերացիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ոչ մի ահաբեկիչ չմնա»:

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Իսկ Մանբիչը այժմ գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ: Մանբիչում գտնվում են նաև ամերիկացի ստորաբաժանումներ, որոնք քրդերի հետ միասին համագործակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: