Թրամփի ավտոշարասյան մեքենան ոստիկանի է վրաերթի ենթարկել Դավոսում (Տեսանյութ)

Jan 27, 2018 Comments Off on Թրամփի ավտոշարասյան մեքենան ոստիկանի է վրաերթի ենթարկել Դավոսում (Տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեքենան շվեյցարացի ոստիկանի Է վրաերթի ենթարկել Դավոսում: Այդ մասին հայտնել է Blick տեղական թերթը:

Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 25-ի երեկոյան, երբ կարգի պահապանը փորձել Է կանգնեցնել շվեյցարական համարանիշներով BMW մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը, թերթի պնդմամբ, մտնում Էր Դոնալդ Թրամփի ավտոշարասյան մեջ: Այն պահին, երբ կարգի պահապանը փորձել Է կանգնեցնել ավտոմեքենան, վարորդը մեծացրել Է արագությունը եւ ոստիկանին հարվածել աջ թեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: