Ռուս օլիգարխները լոբբինգ են անում Վաշինգտոնում

Jan 27, 2018 Comments Off on Ռուս օլիգարխները լոբբինգ են անում Վաշինգտոնում

Ռուս օլիգարխների ներկայացուցիչները լոբբիստական արշավ են վարում Վաշինգտոնում Կրեմլին մոտ օլիգարխների ցուցակում իրենց անունների հայտնվելը կանխելու նպատակով: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Թերթի զրուցակիցների տեղեկությամբ՝ ռուս տասնյակ ունևոր քաղաքացիներ վարձել են ամերիկացի լավագույն իրավաբններին և լոբբիստներին՝ պարզելու համար, թե արդյոք իրենց անունները նշված կլինեն այդ ցուցակում և արդյոք կարելի է ինչ-որ բան անել դրանում չհայտնվելու համար: Ցուցակը պատրաստում են ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ֆինանսների նախարարության աշխատակիցները պատժամիջոցների մասին օրենքի համաձայն, որն անցած ամառ ընդունել է Կոնգրեսը:

Ցուցակում անվան հայտնվելը չի հանգեցնում մարդկանց դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցների սահմանման:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: