Մասիսում երիտասարդները գողացել են խանութներից մեկից դիմաց տեղադրված սրճեփ սարքը

Jan 27, 2018 Comments Off on Մասիսում երիտասարդները գողացել են խանութներից մեկից դիմաց տեղադրված սրճեփ սարքը

Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում անհայտ անձինք գողացել են խանութներից մեկի դիմաց տեղադրված սրճեփ սարքը: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, բնակության վայրը, նաև մեքենայի մակնիշը, որով սրճեփ սարքը տեղափոխել են:

Գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ 23-ամյա Գառնիկ Զաքարյանը, 24-ամյա Էմիլ Եղոյանն ու Յուրիկ Կիրակոսյանը:

Հետագայում նաև պարզվել է, որ կասկածյալները իրենց ընկեր երևանաբնակ 23-ամյա Արմեն Հարությունյանի հետ գողացել են նաև մի մեքենայի հաշվառման համարանիշը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: