Դատարանը Ճվճվ Արոյի որդու՝Սաքուլիկի գործով որոշում կայացրեց/տեսաշար,տեսանյութ/

Jan 27, 2018 Comments Off on Դատարանը Ճվճվ Արոյի որդու՝Սաքուլիկի գործով որոշում կայացրեց/տեսաշար,տեսանյութ/

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է փաստաբան Սամվել Ջաղինյանի միջնորդությունը, ով միջնորդել էր նշված դատարան, որպեսզի դատարանը չեղյալ հայտարարի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում էր կայացվել «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանի նկատմամբ, ով հունվարի 8-ին Ճանապարհային Ոստիկանության 1-ին գումարտակի ծառայողների մահվան պատճառ էր դարձել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոևր Սերգեյ Չիչոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժել է քրեական պատմություններով հարուստ, բազմաիթվ վթարների հեղինակ, նախկինում դատված Ս. Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողել է անփոփոխ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատական նիստին «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը ներկա չի եղել: Փոխարենը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազության դատախազ Արսեն Մարգարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, Արդարադատության փոխգնդապետ Արտաշես Վանյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանն ու քննչական խմբում ներգրավված Գեղամ Գալստյանը միջնորդություն էին ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: