Երկու օր է կառավարությունը ցնծության մեջ է

Jan 27, 2018 Comments Off on Երկու օր է կառավարությունը ցնծության մեջ է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օր է՝ կառավարությունը ցնծության մեջ է. ոգևորված են 2017թ. սոցիալ-տնտեսական ամփոփ ցուցանիշներով: 7.7 տոկոս աճել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, 12.6 տոկոս` արդյունաբերությունը, անգամ 2.2 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Կառավարությանը ոգևորել են նաև արտաքին առևտրաշրջանառության ոլորտի ցուցանիշները. այստեղ աճը 26.9 տոկոս է, ընդ որում` 25.2 տոկոս աճել են արտահանման, 27.8 տոկոս` ներմուծման ծավալները: Բայց նկատենք, որ բացարձակ թվերով ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցում են արտահանման ցուցանիշներին, արդյունքում` արտաքին առևտրաշրջանառության մեջ բացասական հաշվեկշիռը, միևնույն է, շարունակում է խորանալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում արտահանվել է 2.2 մլրդ դոլարի արտադրանք և ներկրվել 4.1 մլրդ դոլարի ապրանք: Ասել է, թե արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը 1 մլրդ. 939.8 մլն դոլար է: Մինչդեռ, հիշեցնենք, կառավարությունն իր ծրագրում խոստացել էր արտահանելի տնտեսություն ունենալ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: