Ով ինչքան աշխատավարձ կստանա՝ եկամտահարկի նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո

Jan 27, 2018 Comments Off on Ով ինչքան աշխատավարձ կստանա՝ եկամտահարկի նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո

2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որտեղ, ի թիվս այլ հարկերի, փոփոխության է ենաթարկվել նաև եկամտահարկի մասին օրենքը: Եկամտահարկը ամենալայն կիրառում ունեցող հարկատեսակն է, որը գանձվում է քաղաքացու ունեցած եկամտից, մասնավորապես աշխատավարձից:

Ըստ Հարկային օրենգրքի՝ եկամտային հարկի դրույքաչափերը սահմանվում են հետևյալ սանդղակով՝ մինչև 150 000 ՀՀ դրամ աշխատավարձի համար՝ 23%, 150 001 – 2 000 000 ՀՀ դրամի համար` 28%, իսկ 2 000 000-ից ավելի բարձր աշխատավարձի համար՝  33%: Իսկ 2 000 000 դրամից բարձր դեպքում՝ 36%:

Համեմատության համար նշենք, որ նախկին օրենսդրությամբ մինչև 120 000 դրամի համար սահմանված է 24.4%, 120 000 դրամից մինչև 2 000 000 դրամի դեպքում՝ 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%-ն, իսկ 2 000 000 դրամից ավելիի դեպքում՝ 36%-ը։ Ըստ այդմ՝ մինչև 279 հազար ՀՀ դրամ հաշվարկային կամ կեղտոտ աշխատավարձ ստացողների համար աշխատավարձը կմնա անփոփոխ կամ էլ կբարձարանա 180-1120 դրամի չափով: Օրինակ՝ 80 հազարից 110 հազար դրամ կեղտոտ աշխատավարձ ստացողների եկամուտը կաճի 1120-1540 դրամով: Իսկ 120 հազար դրամից մինչև 150 հազար դրամ ստացողների մոտ աշխատավարձի աճը կկազմի համապատասխանաբար 1680-2580 ՀՀ դրամ:

Աշխատավարձի հաշվարկման տրամաբանությունը հետևյալն է. դիցուք եթե կեղտոտ աշխատավարձը 300 հազար դրամ է կազմում, ապա դրանից 150 հազարը կհարկվի 23 տոկոս, իսկ մյուս 150 հազարը՝ 28 տոկոս: Հետևաբար 150-ից ավելի բարձր ստացողների աշխատավարձի վրա եկամտահարկի դրույքաչափի դրական ազդեցությունը սկսում է քչանալ և 279 հազար դրամի դեպքում հավասարվում է 0-ի: 300 հազարից մինչև 2 մլն ՀՀ դրամ ստացողների աշխատավարձը կնվազի՝ 420 դրամից մինչև 34000 ՀՀ դրամ:

Հայաստանում վարձու աշխատողների թիվը կազմում է շուրջ 600 հազար մարդ: Նրանց 90 տոկոսը ստանում է մինչև 279 հազար դրամ աշխատավարձ, ինչը նշանակում է նոր Հարկային  օրենսգիրքը 90 տոկոսի վրա բացասական հետևանք չի ունենա: Ինչ վերաբերում է  այն մարդկանց, ում վրա նոր օրենսգիրքը բացասաբար է ազդելու. դրանք 380 հազար և ավելի բարձր աշխատավարձ ստացողներն են: 380000-400000 դրամ ստացողների աշխատավարձը կնվազի 2000-2500 դրամի չափով: 500.000-600.000 դրամ ստացողների աշխատավարձը կնվազի 4000-6000 դրամի չափով, 700-800 հազար ստացողներինը՝ 8000-10000 դրամի չափով: 900 հազարից մինչև 1 մլն դրամ ստացողների աշխատավարձի նվազումը կկազմի 12-14 հազար դրամ, որը աստիճանաբար կարող է աճել: Ամենաշատը կնվազի այն անձանց եկամուտը, ում կեղտոտ աշխատավարձը կազմում է 2 մլն դրամ՝ նրանց աշխատավարձը կնվազի 34 հազար դրամի չափով:

 

 Հայկ  Դավթյան

Գլխավոր Թողարկում, Լուրեր, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: