«Եվ սա ասողը Հայաստանի Հանրապետության գիտության նախարարն է». Հրանուշ Խառատյան

Jan 27, 2018 Comments Off on «Եվ սա ասողը Հայաստանի Հանրապետության գիտության նախարարն է». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանի լրատվական կայքերից մեկով հնչեցրած այն հայտարարությանը, որ «Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել », իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սա ասողը Հայաստանի Հանրապետության գիտության նախարարն է. ՛՛Լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գիտության, կրթության նախարար Լևոն Մկրտչյանը՝ նկատելով, որ կան բարեգործական ընկերություններ, միջազգային համագործակցություն, համալսարանական ռեսուրսներ: Նրա գնահատմամբ՝ այս պահին գիտության հումանիտար բլոկում պակասում է ՛՛ինդիվիդումը՛՛: ՀՀ գիտության նախարարը հասցրել է մոռանալ, որ գիտությունը զարգանում է գլխավորապես գիտական միջավայրում: Միջավայրը տանուլ է տվել, “ինդիվիդում” է փնտրում: ՛՛Ինդիվիդում՛՛, որն իր ֆինանսավորման խնդիրները ինքը կլուծի: Բյուջեյին հարկեր կմուծի: Գիտության նախարարություն կոչվածի մի քանի չինովնիկների և նախարարի բարձր աշխատավարձի համար: Եվ չնայած ՛՛ինքը գիտի՛՛, որ հումանիտար բլոկում գիտության լճացման պատճառն այն է, որ ՛՛հումանիտար բլոկում պակասում է ինդիվիդումը՛՛, բայց նախագահին այս մասին չի ասել, ՛՛Նախագահի հանձնարարականը կա, ու մենք անպայման կուսումնասիրենք ու կքննարկենք՛՛ : ՛՛Կուսումնասիրեն ու կքննարկեն՛՛ ինչը”՝ “ինդիվիդումի չգոյության պատճա՞ռը՛՛, թե՞ ՛՛գիտության լճացման պատճառը՛՛: Որի պատասխանն ինքը գիտի՝ ՛՛ինդիվիդումի չգոյությունը՛՛:

Նախարար եմ ասել… ՛՛ինդիվիդում է՛՛: Ի՞նչ է կատարվում այս մարդկանց հետ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: