Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը, կարծես, խնդիրներ է ունեցել Մոուրինյուի հետ»

Jan 26, 2018 Comments Off on Արթուր Պետրոսյան. «Մխիթարյանը, կարծես, խնդիրներ է ունեցել Մոուրինյուի հետ»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին: Գրում է  armsport.am-ը:

Մասնագետը խոսել է նաև ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ Մխիթարյանի հարաբերությունների մասին.

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հենրիխը խնդիր ուներ մարզչի հետ: «Արսենալում» ամեն ինչ այլ կլինի: Պաշտպանողական գործողությունների առումով նրա վրա այդքան մեծ ճնշում չի լինի: Լավ է, որ նա հեռացավ ՄՅՈւ-ից: Ինձ դուր չէր գալիս այն, որ Մոուրինյուն որոշել էր խաղաժամանակ չտրամադրել Հենրիխին, բայց դա նրա ակումբն է, նրա թիմը, նա գիտի` ինչ է ուզում: Այն, որ վերջին խաղերում Մխիթարյանը չէր խաղում, ինձ ցավ էր պատճառում: Ուրախ ենք, որ Հենրիխը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նրա խաղաոճն ավելի համապատասխան է «Արսենալին»,- ասել է Արթուր Պետրոսյանը «The Sun»-ին տված հարցազրույցում:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: