Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ. Թիերի Անրի

Jan 25, 2018 Comments Off on Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ. Թիերի Անրի

«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին՝ նշելով, որ հիանում է նրա խաղով: Այս մասին հայտնում է «Express»-ը:

«Ես Հենրիխի մեծ երկրպագուն էի, երբ ինքը դեռ խաղում էր Դորտմունդում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա գործերն այնքան էլ հաջող չդասավորվեցին:

Մխիթարյանը համապատասխանում է «Արսենալի» խաղաոճին: Ժամանակը ցույց կտա, թե գործարքից ով ավելի շատ շահեց»,- ասել է Անրին:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: