Մխիթարյանը թոփ-ֆուտբոլիստ է. Յան Ռայթ
«Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթն աջակցել է «զինագործների» նորեկ Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես ասել է՝ Մխիթարյանը իրեն համար համարում է թոփ-ֆուտբոլիստ:
«Մխիթարյանը թոփ-ֆուտբոլիստ է: Դժբախտաբար, մենք չտեսանք նրա լավագույն խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա դեռ փորձում է գտնել իրեն ԱՊԼ-ում:
«Արսենալում», մարզչի տեսանկյունից՝ ավելի ընկերական միջավայր է, որովհետև Մոուրինիոն միշտ էլ պրոբլեմներ է ունեցել ֆուտբոլիստների հետ: Հուսով եմ՝ Հենրիխը կկարողանա ծաղկել նոր պայմաններում: Ես բավարար տեսել եմ, որպեսզի ասեմ, որ նա հաստատ վարպետության բարձր մակարդակ ունի»,- ասել է Ռայթը: