Դպրոցի հաշվին կտնտեսվի 13 միլիոն դրամ

Jan 25, 2018 Comments Off on Դպրոցի հաշվին կտնտեսվի 13 միլիոն դրամ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարությունը հաստատեց նախագիծը:
«Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշակերտների թիվը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը՝ 9», – նշեց նախարարը:
«Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը:
Դպրոցի աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: