Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում սադրանքների է դիմում. Տիգրան Բալայան

Jan 25, 2018 Comments Off on Բաքուն ուշադրությունը շեղելու համար շփման գծում սադրանքների է դիմում. Տիգրան Բալայան

«Բաքուն փորձում է միջազգային ասպարեզում իր դիվանագիտական ձախողումները «փոխհատուցել». շեղել ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի՛ ստացվի»։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: