Կրակոցներ՝ Աբովյան քաղաքի մարզադաշտի հարևանությամբ. ով է «հերոսը»

Jan 25, 2018 Comments Off on Կրակոցներ՝ Աբովյան քաղաքի մարզադաշտի հարևանությամբ. ով է «հերոսը»

Երեկ՝ հունվարի 24-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Աբովյան քաղաքի քաղաքային մարզադաշտի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Ոստիկանները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 2-րդ շենքի բակից խուլիգանություն կատարելու կասկածանքով Ոստիկանություն են բերման ենթարկել նույն թաղամասի 7-րդ շենքի բնակիչ՝ 24-ամյա Գարեգին Դանիելյանին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են «Վոլտրան» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ իր պատյանով և 11 փամփուշտներով։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Հետաքննիչի որոշմամբ ատրճանակն առգրավել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Դանիելյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակից կրակոցներն արձակել է ինքը, որպեսզի ստուգի ատրճանակի՝ սարքին լինելու հանգամանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: