Ինչպե՞ս առասպելը հերքել կամ հաստատել. Արա Սահակյանը՝ Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջադեպի լուրերի մասին

Jan 25, 2018 Comments Off on Ինչպե՞ս առասպելը հերքել կամ հաստատել. Արա Սահակյանը՝ Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջադեպի լուրերի մասին

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Ղազախստանում ՀՀ դեսպան, ՀՀՇ-ի իշխանության տարիներին «գորշ կարդինալի» համբավ ունեցող ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ էր տեղի ունեցել այն օրերին Արմեն Սարգսյանի և Վազգեն Սարգսյանի միջև. չէ՞ որ առանց կրակ ծուխ չի լինում։

«Լինո՛ւմ է. հարց եք հղում ինչ-որ առասպելի մասին: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել առասպելի հերքումը կամ հաստատումը: Առասպելները նրա համար են, որ մարդիկ լսեն ու զմայլվեն դրանց խորհրդավորությամբ, չափազանցված ուժով: Վայելե՛ք: Իսկ ըստ էության ասեմ գեթ մեկ բան. դուք գիտե՞ք, երբ Արմեն Սարգսյանը հրաժարական տալուց հետո հիվանդանոցում բուժվում էր, Վազգեն Սարգսյանն իշխանության մեջ եղած այն քչերից էր, որ կանոնավոր խոսում էր նրա հետ հեռախոսով ու անկեղծ հոգատարություն ցուցաբերում: Էլ որքա՞ն ժամանակ պետք է հոսի, որ համոզվեք` Վազգենն առաքինի մարդ էր»»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: