Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 25, 2018 Comments Off on Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Իշխան Գալստյանի վարած Москвич մակնիշի առանց համարանիշի և Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 167 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Москвич-ի ուղևոր՝ Ծովակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկարամ Մխեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Գալստյանն ու Mercedes-ի վարորդ Դ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ողջ գիշեր դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վարչական գործերով տեսուչ Վոլոդյա Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արսեն Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: