Ազգերի Լիգա. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները (լուսանկար)

Jan 24, 2018 Comments Off on Ազգերի Լիգա. Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները (լուսանկար)
Հունվարի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D դիվիզիոնի 4-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Ջիբրալթարի ու Լիխտենշտեյնի հավաքականները:

Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների: Յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: