Հայտնաբերել են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում բնակվող Սալիհի օգնությամբ փորձում էին հատել ՀՀ պետական սահմանը

Jan 24, 2018 Comments Off on Հայտնաբերել են Ուզբեկստանի, Ղրղզստանի, Եմենի քաղաքացիներին, ովքեր Թուրքիայում բնակվող Սալիհի օգնությամբ փորձում էին հատել ՀՀ պետական սահմանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված քրգործը հարուցվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ապօրինի՝ Հայաստանի սահմանը հատելու փորձի փաստով։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին ԱԱԾ աշխատացիները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ԱԱԾ են բերման ենթարկել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի Գապառովա Օմինակոնին, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի Դիլֆուզա Ումարովային, Եմենի Հանրապետության քաղաքացի Ալ-Քուբլանի Եսմայիլ Ալի-Աբդոլիին։

Պարզվել է, որ վերջիններս նախնական համաձայնության են եկել Թուրքիայի Հանրապետությունում բնակվող ոմն Սալիհի հետ, ով ահադտական նպատակով խոստացել է Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ոմն Կադայիի օգնությամբ կազմակեպել նրանց անօրինական միգրացիան՝ Հայաստանի տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղից էլ՝ Թուրքիա։

Այդ ամենի դիմաց պահանջել է յուրաքանչյուրից 2000 ԱՄՆ դոլար։

ԱԱԾ ծառայողները պարզել են նաև, որ Հայաստանում որպես տաքսու վարորդ աշխատող Սարգիս Թ.-ն այդ անձանց 2017 թվականի դեկտեմբերի 26-ին տեղափոխել է Ագարակ քաղաք, որտեղից էլ Նյու Վադի գյուղ, այնուհետև նշված անձինք իջել են Արաքս գետի ափին և փորձել են ապօրինի հատել սահմանը, որպեսզի Կադայիի օգնությամբ նավակով անցնեն Արաքս գետի վրայով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձանց ծրագիրը խափանվել է, քանի որ Կապան-Շիկահող-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանային մասում, ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել։

Փաստի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: