Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել նաև Մանվել Բադեյանը (լուսանկարներ)

Jan 24, 2018 Comments Off on Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել նաև Մանվել Բադեյանը (լուսանկարներ)

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացմանբաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 23-ին, Երևանի Խանջյան և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Բադեյանը, իսկ Hyundai-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Սելիմյանը։
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել վարորդներից Տ. Սելիմյանը և Lexus-ի ուղևոր՝ Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Մանվել Բադեյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Բադեյանը Քուվեյթի պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, Lexus-ի վարորդ Դ. Բադեյանը «Եվրոստան Ույուտ» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, իսկ Hyundai-ի վարորդ Տ. Սելիմյանն աշխատում է «Հիլթոն» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:

Ժամը 15:50-ի սահմաններում Խանջյան փողոցի թունելում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, Hyundai մակնիշի 35 NC 841 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus մակնիշի 35 MZ 702 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությոն հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները:

 

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: