Սեուլը և Փենյանը համաձայնեցրել են

Jan 24, 2018 Comments Off on Սեուլը և Փենյանը համաձայնեցրել են

Ria Novosti-ի փոխանցմամբ, Կորեայի Հանրապետության միավորման նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է այն մասին,որ  Սեուլը եւ Փենյանը հաստատել են Փյոնչհանի ձմեռային Օլիմպիադայի շրջանակներում ԿԺԴՀ-ի արտիստների ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաքում եւ Կաննինում:

«Ելույթները կկայանան փետրվարի 8-ին Կաննինի Արվեստների կենտրոնում եւ փետրվարի 11-ին Սեուլի Ազգային թատրոնում:Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կորեայի Հանրապետություն ԿԺԴՀ-ի պատվիրակության այցելությունից հետո, որը գլխավորում էր Հյուն Սոն Վոլը՝ «Սամչժիյոն» համույթի ղեկավարը »,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: