Պարզ չեղավ` իշխանությունները փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ

Jan 24, 2018 Comments Off on Պարզ չեղավ` իշխանությունները փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այդպես էլ չտրվեց կարևոր մեկ հարցի պատասխան` արդյո՞ք կան գնաճը մեղմելու հնարավորություններ: Պետական պաշտոնյաները` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը փորձում էին համոզել, թե գնաճը պայմանավորված չէ սուբյեկտիվ գործոններով, այլ միջազգային շուկայի հետևանքն է, և որ ամեն ինչ վերահսկելիության սահմաններում է: Իսկ ահա գնաճը մեղմելու հնարավորությունների մասին` ոչ մի խոսք. համենայն դեպս, պարզ չեղավ` իշխանությունները հնարավորություն ունե՞ն և փորձելո՞ւ են մեղմել գնաճը, թե՞ ոչ: Միաժամանակ պատգամավորները ևս չփորձեցին հետամուտ լինել այս հարցին, այլ բավարարվեցին իրենց ելույթներով. ընդդիմադիները պաթոսով քննադատում էին, ՀՀԿ-ականներն էլ արդարանում, և վերջ: Իսկ թե այս ամենից ի՞նչ շահեց ՀՀ քաղաքացին, պարզ չէ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: