«Տարածաշրջանում պետք է լինի Ռուսաստանի կողմից կառավարելի անկայունություն». Ռուբեն Մեհրաբյան (քաղաքական վերլուծաբան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ)

Jan 23, 2018 Comments Off on «Տարածաշրջանում պետք է լինի Ռուսաստանի կողմից կառավարելի անկայունություն». Ռուբեն Մեհրաբյան (քաղաքական վերլուծաբան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ)

«Անկախ նրանից, թե ի՞նչ է խոսվում Կրակովում կամ մի այլ տեղ, ի՞նչ է ստորագրվում կամ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվում, ի՞նչ է հայտարարում Ռուսաստանը, այնուամենայնիվ, քայլերը շատ ավելի պերճախոս են, քան այս ամենը միասին»,- ՄԱՀՀԻ-ում (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) այսօր ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբ­յանը:

«Որքան էլ Մինսկի խմբի շրջանակներում փորձեն էապես նվազեցնել, բացառել պատերազմի վերսկսումը և անցնել առարկայա­կան բանակցությունների, այնուամենայնիվ, Ռուսաստանին նման տարբերակը ձեռնտու չէ, քանի որ Ռուսաստանը ամեն ինչ արել է, որ ձևավորվի այն ռեժիմը , որը կա հիմա, իսկ ռեժիմը հետևյալն է. պետք է լինի Ռուսաստանի կողմից կառավարելի անկայունություն, որի ջերմաստիճանի բարձր կամ ցածր լինելը՝ կախված իր շահերից, պետք է որոշի Ռուսաստանը»,- նշեց Ռուբեն Մեհրաբ­յանը:

Նա մտահոգություն հայտնեց այն մասին, որ հայկական կողմը ոչ մի ձայն չի հանում զենքի այն խմբաքանակի վերաբերյալ, որը Ադրբեջանը գնեց Ռուսաստանից: Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ խաղաղությունը Կովկասում պիտի հաստատվի առանց Ռուսաստանի, ի հեճուկս Ռուսաստանի և Ռուսաստանի հաշվին, հակառակ դեպքում կունենանք այն, ինչ ունենք:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: