«Ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը». Նարինե Դիլբարյան

Jan 23, 2018 Comments Off on «Ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը». Նարինե Դիլբարյան

«Վաղաժամ է համարել, որ բանակցային փուլում կրակովյան հանդիպումը վճռական բեկում և փոփոխություն մտցրեց»,- այսօր ասաց Նարինե Դիլբարյանը ՄԱՀՀԻ (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) կազմակերպած քննարկմանը: Բանախոսը շեշտեց, որ, ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս հանդիպումը թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմը մեկնաբանել են նույն կերպ, ինչը մատնանշում է, որ ինչ-որ փոխհամաձայնություն տեղի է ունեցել:

Նա նաև նշեց, որ եթե մենք սկսենք մշտադիտարկման սարքերի տեղակայումը, ապա դա վճռական բեկում կլինի: ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների ընդլայնման որոշումը բանախոսը համարեց զգու­շավոր քայլ:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակ­ցությանը՝ Նարինե Դիլբարյանը ասաց. «ԵԱՏՄ-ի խոշոր երկրները՝ ինչպիսիք են Ռուսաստանը և Բելառուսիան, ապահովում են Ադրբեջանի շուրջ 74% զինուժի առ­կա­յությունը, որի զգալի մասը հարձակողական զենքեր են և կտեղակայվեն շփման գծում: Ռուսաստանի այս մարտավարությունը հասարակության շրջանում առա­ջացնում է օտարում ռուսական կողմնորոշումից, բայց պետական շրջաններում այդ զգացողությունը չկա»:

Բանախոսը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց ասիմետրիկ որակեց՝ նշելով, որ դա պահպանվում է բոլոր դաշտերում:

«Ակնհայտ է, որ ռուսական կողմին ձեռնտու չէ բանակցությունների վերսկսումը»,-եզրափակեց լեզվաբանը:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: