Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով

Jan 23, 2018 Comments Off on Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» կազմում չի կարողանա Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով: Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպայի Լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալում» կխաղա 7 համարի ներքո: 

Մխիթարյանը «Արսենալի» է 3,5 տարվա պայմանագիր է կնքել:

 

 

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: