Սուրենյան.Ի գիտություն ձմեռային հանգստի սիրահարներին՝ սպասվում է ձյուն

Jan 23, 2018 Comments Off on Սուրենյան.Ի գիտություն ձմեռային հանգստի սիրահարներին՝ սպասվում է ձյուն

Հունվարի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության Կոտայքի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստը:
Նիստի ժամանակ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է մարզում առկա օդերևութաբանական ցանցի վիճակը, կատարված աշխատանքները և մարզում դիտված եղանակակլիմայական անոմալիաները:
«Եթե Երևանցիները անչափ գոհ են տաք եղանակից և ձնածածկույթի բացակայությունից, ապա հատկապես Ծաղկաձորում խիստ դժգոհ էին այս տարվա տաք ձմեռվանից և անբավարար ձնածածկույթի առկայությունից:
Ձմեռային հանգստի սիրահարներին տեղեկացնում ենք, որ հունվարի 24-27-ին Ծաղկաձորում սպասվում է ձյուն, այնպես որ եթե այս տարի Ծաղկաձորում չեք վայելել ձմռան գեղեցկությունը, կարող եք այդ օրերին գնալ վայելելու», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը։

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: