Իտալացին սպանել է կնոջը‚ վիրավորել 5 հոգու և ինքնասպան եղել

Jan 23, 2018 Comments Off on Իտալացին սպանել է կնոջը‚ վիրավորել 5 հոգու և ինքնասպան եղել

Իտալական Բելլոնա կոմունայի բնակիչը ինքնասպանություն է  գործել՝ անցորդների վրա կրակ բացելուց հետո, հայտնում է  ANSA լրատվականը:

47-ամյա տղամարդը սկսել է կրակել անցորդների վրա՝ վիրավորելով 5 հոգու: Նա նաև հայտարարել է‚ որ սպանել է սեփական կնոջը:

Դեպքի վայր եկած ոստիկանները սկսել են տղամարդու հետ բանակցություններ վարել, սակայն երբ ներխուժել են նրա բնակարան նրան լուրջ վիրավորմամբ են հայտնաբերել‚ որից հետո մահացել է:

Ոստիկանությունը հայտնել է‚ որ տղամարդը ինքնասպանություն է գործել:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: