Քրդերն ու Էրդողանի կողմնակիցները ծեծկռտուք են սարքել Հաննովերի օդանավակայանում.video

Jan 23, 2018 Comments Off on Քրդերն ու Էրդողանի կողմնակիցները ծեծկռտուք են սարքել Հաննովերի օդանավակայանում.video

Գերմանիայի Հաննովեր-Լանգենհագեն օդանավակայանում ծեծկռտուք են սարքել քուրդ ցուցարարներն ու թուրք ուղեւորները: Քրդերն այնտեղ հանպատրաստից ցույց էին կազմակերպել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:

Ինչպես նշում է Hannoversche Allgemeine թերթը, նրանք մեղադրանքներ էին հնչեցնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին: Ի պատասխան թուրք ուղեւորները, որոնք սպասում էին դեպի Ստամբուլ չվերթին, հարձակվել են նրանց վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: