«ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող թողնել մեր երկրի ներսում գնագոյացման վրա». Արտակ Շաբոյան

Jan 23, 2018 Comments Off on «ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող թողնել մեր երկրի ներսում գնագոյացման վրա». Արտակ Շաբոյան

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն այսօր նշեց, որ շուկայական տնտեսության պայմաններում գների պետական կարգավորում, գների պետական վերահսկողություն չի իրականացվում: «Տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում սոցիալական նշանակության ապրանքների շուկաներում, որտեղ կա կենտրոնացվածություն»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նրա հաղորդմամբ՝ ապրանքների գները ձևավորվում են առաջարկի ու պահանջարկի ներքո, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, սկսած՝ ապրանքների արտադրության և ներմուծման, տրանսպորտային ծախսերից, վերջացրած հարկերի փոփոխություններ, և մի շարք այլ գործոններ:

Ինչպես տեղեկացրեց՝ վերջին օրերին «Նորզելանդական» կարագի գները նվազել են 100 դրամով, և սպասում են, որ ավելի շատ կիջնի:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող թողնել մեր երկրի ներսում գնագոյացման վրա: Մենք կարծում ենք, որ էական փոփոխություններ չեն լինի»,- նշեց Ա.Շաբոյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: