Կարտոֆիլի թանկացման պատճառը

Jan 23, 2018 Comments Off on Կարտոֆիլի թանկացման պատճառը

Կարտոֆիլի այսօրվա թանկացումը հիմնականում կապված է արտահանման հետ, իսկ հարկային նոր օրենսգրքով սերմերի ներկրման դեպքում մաքսատուրքի 1% թանկացումը ոչ մի կերպ չի կարող ազդել կարտոֆիլի գների վրա։ Նման կարծիք հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ նշելով, որ իրենց սկսած լիզինգի ծրագիրը թույլ կտա արդյունավետությունը բարձրացնել, որովհետև այսօր մեր երկրում կարտոֆիլագործությունը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ բարձր տեխնոլոգիաների և ճիշտ ագրոտեխնիկայի չկիրառման հետևանքով մենք միշտ կլինենք կա՛մ թանկ, կա՛մ անորակ։

«Բայց մենք մեր ձեռքը չենք քաշում գյուղատնտեսությունից և պարարտանյութի շուկայից, հետևելու ենք, որ շուկան կայանա մասնավոր ներդրողների մջոցով։ Նաև գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը աջակցելու է և մարզերից պատվերներ է հավաքագրելու, որպեսզի լրացուցիչ ծախս ներդրողները չունենան և մենք կարողանանք զսպել գնաճը։ Եվ մենք ակնկալում ենք 7-7.5 հազար գին ազոտական պարարտանյութերի»,- ասաց նա՝ հավելելով՝ այլընտրանք կլինեն նաև ՀՀ-ում արտադրվող և օրգանիկ պարարտանյութերը։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: