Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք. Փաշինյան

Jan 23, 2018 Comments Off on Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք. Փաշինյան

Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Իշխանությունները պատկերավոր ասած կշեռքի մի նժարին դրել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները և ստացել է, որ գնաճը 2017-ին կազմել է 2,6 տոկոս է: Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը: Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը:

ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար է: Գիտե՞ք, թե գիտությունը երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք, թե ինչքան վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է, առանց կատակի, կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ: Բենզինը թանկացել է, բրդեք ավտոները, ձեռքերումդ ուժ չկա՞»,-հեգնանքով հավելեց Փաշինյանը:

«Երբ լսում եմ կառավարության ներկայացուցիչներին, ասում եմ՝ ոնց որ հայերեն են խոսում, ընդ որում գրական, բայց ոնց որ իրականության մասին չեն խոսում: Նրանք իրականությունը վերցնում են, գցում են «Google translate»-ի մեջ, կնոպկան սեղմում են ու կարդում ստացված տեքստը: Նրանք, ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «Google translate»-ով են ասում: ՊԵԿ-ի փոխնախագահն ասում է ի՞նչ եք անհանգստանում, վերադարձել ենք 2015 թվականի գների մակարդակին: 2015 թվականը գնաճի մեր երազանքների մակարդա՞կն է:

Ֆինանսների նախարարն էլ, բոյով, սիրուն, կրթված, այսօր ասում է 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել: Փակեք լսումները, կանգնացրեք լսումները, իջնենք գնանք տներով: Այսինքն մեր չափանիշը մարդ մեռնե՞լն է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: