Ինչպես կանդրադառնա գազի թանկացումը տրանսպորտի գների բարձրացման վրա

Jan 23, 2018 Comments Off on Ինչպես կանդրադառնա գազի թանկացումը տրանսպորտի գների բարձրացման վրա

Տարեսկզբից դիզելային վառելիքը 1 լիտրի հաշվով թանկացել է մոտ 60 դրամով: Դա պայմանավորված է ավելացված արժեքով հարկվելու հետ: Չնայած դրան՝ անցած հանգստյան օրերին դիզվառելիքը թանկացավ ևս 10 դրամով և ընդհանուր թանկացումը կազմեց 70 դրամ: Արդյոք գործող փոփոխությունները կարող են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման, և արդյոք դա կարող է հանգեցնել շղթայական էֆեկտի և նպաստել այլ ապրանքների գների բարձրացման. եթե շատ կարճ ամփոփենք, ապա երկու դեպքում էլ պատասխանը ո՛չ է: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը։

«Նոր կարգավորումներով հաստատագրված վճարը փոխարինվել է արտոնագրային վճարով, որը կազմում է 2400 դրամ: Այն միկրոավտոբուսները, որի վերջնակետը կամ սկզբնակետը գտնվում է Երևանում, հաստատագրված վճարը կազմում էր 3120 դրամ, իսկ արտոնագրային վճարը հիմա կազմում է 3000 դրամ, այսինքն նվազել է 120 դրամով: Միջմարզային ավտոբուսային ընկերությունների համար դրույքաչափի փոփոխություն տեղի չունեցել»,-ընդգծեց փոխնախարարը:

Նրա խոսքով, ներկայումս միջմարզային երթուղային ցանցում շահագործվում է 175 ավտոբուս և 535 միկրոավտոբուս:

Փոխնախարարն ընդգծեց, որ իրենց կողմից իրականացվել է միջմարզային երթուղիներում համեմատական հաշվարկ՝ փոխադրամիջոցների գազի վառելիքի և դիզվառելիքի հարկային օրենսդրության փոփոխությունների համադրությամբ։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: