Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը

Jan 23, 2018 Comments Off on Պարզվել է Գեղարքունիքում 10 օրական երեխայի մահվան պատճառը

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Մանրամասները պարզ կլինեն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մադինա գյուղի տներից մեկում հայտնաերվել էր 10 օրական երեխայի դի: Ավելի ուշ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին,որ երեխայի եղբայրը հանկարծամահ էր եղել 1 տարեկանում. նորածինը ընտանիքի երրորդ երեխան էր:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: