Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած 21-ամյա վարորդը վարձույթի վերցրած Prado-ով վթարի է ենթարկվել

Jan 23, 2018 Comments Off on Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած 21-ամյա վարորդը վարձույթի վերցրած Prado-ով վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի բնակիչ, 21-ամյա Էրիկ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 077 CO 01 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննության և վարչական վարույթի խմբի տեսուչ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Հարությունյանը վերջերս է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, իսկ նշված ավտոմեքենան էլ վերցրել էր վարձույթի սրահից։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: