Մենք բոլորս տառաճանաչենք, կարող ենք այդ ամենը կարդալ.ինչու վիճեցին Փաշինյանն ու Շարմազանովը

Jan 23, 2018 Comments Off on Մենք բոլորս տառաճանաչենք, կարող ենք այդ ամենը կարդալ.ինչու վիճեցին Փաշինյանն ու Շարմազանովը

«Չի լինելու մի հարց, որը մեր գործընկերները, զեկուցողները անպատասխան թողնեն:  Մենք այստեղ չենք հավաքվել, որ թոզ փչենք ու գնանք: Հավաքվել ենք, որ մասնագիտական մակարդակով բոլոր հարցերին պատասխանենք: Դրա համար այստեղեն բոլոր կառույցների ներկայացուցիչները, որ պատասխանեն ներկաների հարցերին:Ստեփան Մնացականյանը ոչ թե զեկոցող է, այլ հաղորդում ներկայացնող, դրա համար էլ նրան հարցեր տալու հնարավորություն չի նախատեսվել »,-ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների մեկնարկաին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք,որ   «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ լսումների ժամանակ հնարավորություն չի տրվելու հարցեր ուղղել Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանին:

«Եթե հարցեր չենք տալու, նրա ներկայությունն ընդհանրապես անիմաստ է, որովհետեւ վիճակագրուական բոլոր թվերը հրապարակված են: Մենք բոլորս տառաճանաչենք, կարող ենք այդ ամենը կարդալ»,հայտարարեց Փաշինյանը:

 «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահէ Էնֆիաջյանը նշեց, որ անընդունելի է նման կերպ սկսել լսումները, քանի որ այստեղ իրենց նպատակն է վեր հանել թանկացումների պատճառները եւ լուծումներ գտնել:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: