«Լևոն Տեր-Պետրոսյանի գործելակերպը մնում է արդիական Հայաստանում». Նարինե Դիլբարյան

Jan 25, 2018 Comments Off on «Լևոն Տեր-Պետրոսյանի գործելակերպը մնում է արդիական Հայաստանում». Նարինե Դիլբարյան

«Քաղաքական կուսակցությունները՝ անգամ հզոր պատմություն ունեցողները, ինչպիսին է ՀՀԿ-ն, որի հիմքում կանգնած են խորհրդային շրջանի եզակի գործիչներ և այլախոհներ՝ Աշոտ Նավասարդյան, Անդրանիկ Մարգարան, որոնք իրենց կենսագրությամբ ապացուցեցին, որ իրենք հանրապետական են, նրանցից հետո ՀՀԿ-ն դարձավ իշխանության կուսակցություն, իսկ այդպիսինները միշտ գործում են նույն սցենարով, այսինքն՝ նրանք կորցնում են իրենց գաղափարական միանշանակ ուղղվա­ծությունը»,- «Հայելի» ակումբում նշեց Նարինե Դիլբարյանը:

Բանախոսը ցավ ի սիրտ նշեց,որ մենք այդպես էլ չունեցանք ձևավորված կուսակ­ցություն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ոլորտում: «Մեզ մոտ կուսակցությունը դիտարկվում է՝ որպես ինչ-որ գործունեության ոլորտում հաջողութ­յուններ ձեռք բերելու գրավական, որպես ռեալ գործիք, այսինքն՝  Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական օրինակը շարունակում է մնալ չափազանց արդիական և կիրառելի»,-եզրափակեց լեզվաբանը՝ հավելելով, որ միայն այս գործելակերպից ազատվելու դեպքում՝ մենք իրապես կունենանք զարգացում:

Քրիստինե Աղաբեկյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: