2 երիտասարդ փորձել են գումար կանխիկացնել գողացված բանկային քարտով (տեսանյութ)

Jan 22, 2018 Comments Off on 2 երիտասարդ փորձել են գումար կանխիկացնել գողացված բանկային քարտով (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  բաժնում քննվող գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձանց ինքնությունը։

2017թ. դեկտեմբերի 10-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:40-ից  20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երեւանում գործող օպտիկական սրահներից մեկից հափշտակել է քաղաքացու պայուսակը, որի մեջ եղել են ՍՊԸ-ի կնիք, փաստաթղթեր, բանկային քարտ: Նույն օրը գողացված բանկային քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 324-րդ հոդվածի 1-ին մասի եւ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների  քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես են երկու երիտասարդ փորձում գողացված բանկային քարտով բանկոմատից գործարք կատարել:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու, այլ քաղաքացու բանկային քարտը նրանց մոտ հայտնվելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն հորդորում է այս անձանց ճանաչելու դեպքում արձագանքել:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: