Ով կգնի ՎիվաՍել-ՄՏՍ-ը

Jan 22, 2018 Comments Off on Ով կգնի ՎիվաՍել-ՄՏՍ-ը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունվարի 24-ի նիստի օրակարգում է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը:

Այսպիսով՝ 99.99 տոկոս բաժնետոմսերը կգնի «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանը, իսկ 0.005-ական տոկոս բաժնետմսերը կգնեն ՌԴ քաղաքացիներ Պավել Մաշարովը և Արտյոմ Վասիլեւը:

Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով էլ համաձայնություն կտրվի Պավել Մաշարովին և Արտյոմ Վասիլյևին օտարված «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությանն օտարելուն: Ստացվում է, որ 100 տոկոս բաժնետոմսերի տերը կդառնա «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» ընկերությունը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: