«Դատախազը պատվեր է կատարում» Սամվել Բաբայան. տեսանյութ

Jan 22, 2018 Comments Off on «Դատախազը պատվեր է կատարում» Սամվել Բաբայան. տեսանյութ

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Վերաքննիչ դատարանում, դատավարության հենց սկզբում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արամ Արամյանին: «Նա իր մեղադրականում միտումնավոր չի ընդգրկել կարեւոր փաստերը: Ես ելույթում փաստերով  կապացուցեմ ձեզ, որ նա խեղաթյուրել է փաստերը: Նա պատվեր է կատարում:  Դատարանն էլ արտագրել է մեղադրողի գրածը: Նման մեղադրող չի կարող լինել»,- ասաց Սամվել Բաբայանը:

Միջնորդությանը միացավ նաեւ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանը:

Դատախազն  առարկեց միջնորդության  դեմ, դատարանն էլ  խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նա մերժեց միջնորդությունը:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: