ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում թուրք-քրդական բախումների վերաբերյալ

Jan 22, 2018 Comments Off on ԱՄՆ պետքարտուղարը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում թուրք-քրդական բախումների վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտնել է իր երկրի մտահոգությունը Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքական ԶՈՒ-ի և քրդական ուժերի բախումների վերաբերյալ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:

ԱՄՆ պետքարտուղարը երկու հակամարտող կողմերին կոչ է արել քայլեր ձեռնարկել քաղաքացիական մահերը նվազեցնելու ուղղությամբ:

ԱՄՆ աջակցությամբ գործող Սիրիական դեմոկրատական ուժերի խոսնակ Քինո Գաբրիելը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 18 խաղաղ բնակիչ, ներառյալ կին և երեխաներ:

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: