Սիրիայի քրդերը հրետակոծել են Թուրքիայի Հաթայ և Քիլիս նահանգները (տեսանյութ)

Jan 22, 2018 Comments Off on Սիրիայի քրդերը հրետակոծել են Թուրքիայի Հաթայ և Քիլիս նահանգները (տեսանյութ)

Հունվարի 21-ին Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում  մի քանի տեղերից հրետակոծել են Թուրքիայի սահմանակաից Հաթայ նահանգի Րեյհանլը շրջանի Փինարբաշը,Գյուլթեփե,  և Մոստաֆա Քեմալ փաշա թաղամասերը և Քիլիս նահանգը:

Ըստ թուրքական «Habeler» լրատվամիջոցի՝ դրա հետևանքով սպանվել է 1 սիրիացի, 47 (17-ը սիրիացիներ) հոգի էլ վիրավորվել է, որոնցից 4 –ի վիճակը ծանր է:

Հրետակոծությունն իրականացվել է ի պատասխան Թուրքիայի գործողությունների, որոնք քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջանում հունվարի 20-ին սկսել էին «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:

Կրակ է բացվել նաև Թուրքիայի Քիլիս նահանգի վրա, որտեղ վնասվել է 3 հարկանոց շենք:

Տեղի ունեցածի հետևանքով մի շարք շինություններ վնասվել են:

Իրականացված հարձակումը խստորեն դատապարտել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Դեպքից հետո Թուրքիայի զինուժը սկսել է ավելի ինտենսիվորեն հրթիռակոծել  քրդերի հենակետերը:

 

 

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am
Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: