Խոշոր ավտովթար Եղվարդ քաղաքում. բախվել են Opel-ն ու Chevrolet-ը. կան վիրավորներ. Opel-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Jan 22, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Եղվարդ քաղաքում. բախվել են Opel-ն ու Chevrolet-ը. կան վիրավորներ. Opel-ի վարորդը եղել է խմած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Արվեստի դպրոցի և տեղադրված արագաչափի դիմաց, բախվել են Եղվարդ քաղաքի Երևանյան 7ա շենքի բնակիչ՝ 36-ամյա Արա Սիմոնյանի վարած Chevrolet մակնիշի 07 ՏՏ 725 համարանիշի և Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սիրեկան Պետրոսյանի վարած Opel մակնիշի 35 PM 155 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 50-ամյա Նաիրա Պողոսյանը, 24-ամյա Ալեքսան Կանջյանը, 20-ամյա Լիանա Պետրոսյանը և 11-ամյա Էլեն Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ի վարորդն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ավտովթարների մեջ, և սա նրա 3-րդ վթարն է, և ամեն անգամ վթարի հետևանքով մարդիկ են տուժում։ Ինչպես ժողովուրդն է ասում, «նա տեղավորվում է կարմիր կովն իր կաշին չի փոխում» կամ «սևին սապոնն ինչ անի, խևին խրատը» տրամաբանության մեջ։

Opel-ի 22-ամյա վարորդն է. նա եղել է ոչ սթափ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: