«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը շնչահեղձություն է ունեցել․ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». «Հետք»

Jan 22, 2018 Comments Off on «Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը շնչահեղձություն է ունեցել․ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց». «Հետք»

«Սասնա Ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արամ Հակոբյանը հունվարի 19-ի գիշերը շնչահեղձություն է ունեցել: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրել է նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը: «Նա քնի մեջ է եղել շնչահեղձության պահին, լավ է գոնե խցակիցները արթնացրել են ու բուժօգնություն կանչել»:

Նույն օրը Արամ Հակոբյանը դարձյալ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվել էր ընդամենը երկու օր առաջ՝ հունվարի 17-ին տևական ժամանակ «Դատապարտյալների հիվանդանոցում» լինելուց հետո: Նրա պաշտպանի խոսքով, հունվարի 17-ին Արամ Հակոբյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» դուրս գրելու հանգամանքը (այնտեղ է գտնվել 2017-ի ապրիլից) պատճառաբանել են նրանով, որ վերջինը լիարժեք ապաքինվել է:

Պաշտպան Գյուրջյանը հենց նուն օրը՝ հունվարի 19-ին Արամ Հակոբյանին տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոցում», երբ նրան ուղեկցել են քննչական սենյակ. «Իր խուց մտնել ինձ չեն թույլատրում, ասում են, որ կարող է ինքնուրույն տեղաշարժվել: Բայց գիտեմ, որ դուռը փակվում է նրա վրա, չկա գիշերային հերթապահություն այն մասնաբաժնում, որտեղ ինքն է, ինչը լուրջ խնդիր է: Պատկերացնում եք՝ ինչ պետք է անի մարդը, եթե վատանա գիշերը: Հեռախոսը միջանցքում է, իսկ խցի դուռը կողպված»,-ահազանգում է փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Արամ Հակոբյանն ասել է, որ շնչահեղձությունը հանկարծակի է առաջանում, նաև գիշերային ժամերին:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: