Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել էր Սիրիայում գործողության մասին

Jan 22, 2018 Comments Off on Թուրքիան ԱՄՆ-ին նախազգուշացրել էր Սիրիայում գործողության մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը ասել է,որ Թուրքիան նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին այն մասին, որ ծրագրում է ավիահարձակումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում ընդդեմ «Դեմոկրատական միություն» կուսակության (PYD) և Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG)։

«Թուրքիան անկեղծ է եղել։ Նա նախազգուշացրել է մեզ մինչ ավիացիա ուղարկելն ու դա անելը, խորհրդացել է մեզ հետ:Եվ հիմա մենք աշխատում ենք այն բանի վրա, թե ինչպես շարունակենք գործել »,-ասել է Պենտագոնի ղեկավարը :

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: