Կխորացնեն համագործակցությունը

Jan 22, 2018 Comments Off on Կխորացնեն համագործակցությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է ավելի համախմբված գործի միջազգային արենայում և ավելի արագ կայացնի որոշումներ, քանի որ այսօր ժամանակը մեծ նշանակություն ունի։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

«Միայն այդ կերպ ԵՄ-ն կարող է հաստատվել աշխարհում։Այսօր ժամանակը զգալի դեր է խաղում։ Մենք, որպես եվրոպացիներ, պետք է փոքր-ինչ ավելի արագաշարժ դառնանք»,-նշել է կանցլերը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ:

«Ելիսեյան պայմանագիրը հանդիսանում է ուղենիշ գերմանա-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ և մնում հիմք՝ մեր երկրների և մեր քաղաքացիների միջև լայն և վստահելի փոխգործակցության համար։ Այդ ժամանակներից ի վեր գերմանա-ֆրանսիական բարեկամությունը դարձել է եվրոպական ինտեգրման անկյունաքար»,-ասվում է հանդիպումից հետո արված  հայտարարությունում։

Երկու երկրների առաջնորդները հաստատել են Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության խորացման վճռականությունը։ «Նախագահն ու կանցլերը ողջունում են մեր երկու խորհրդարանների համատեղ բանաձևն ու նրանց մտադրությունը՝ ամրապնդելու համագործակցությունը պաշտոնական երկկողմ խորհրդարական համաձայնագրի միջոցով»,-ընդգծվում է փաստաթղթում։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: