Բարսելոնան դարձյալ անկասելի էր (տեսանյութ)

Jan 22, 2018 Comments Off on Բարսելոնան դարձյալ անկասելի էր (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-«Բետիս» խաղի 43-րդ րոպեին վնասվածք ստացավ «Բարսելոնայի» պաշտպան Տոմաս Վերմալենը: Վերջինիս փոխարինեց Սամուել Ումտիտին, ով վերջերս էր ապաքինվել վնասվածքից:

Երկրորդ խաղակեսում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Անտոնիո Ադանի դարպասը:

Դուբլ հեղինակեցին Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Մեկ անգամ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը: Նշենք, որ ուրուգվայցին խփեց իր 100-րդ գոլը «Բարսելոնայի» կազմում:

«Բարսելոնան» 54 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բետիսը» 27 միավորով 11-րդ տեղում է:

«Բետիս»-«Բարսելոնա»` 0:5

Գոլերը` Ռակիտիչ (59), Մեսսի (64, 80), Սուարես (69, 89)

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: