Հայկո.Իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ

Jan 22, 2018 Comments Off on Հայկո.Իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ

Հայտնի դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սուպեր Մամա 2» ֆիլմի շուրջ վերջին շրջանում տարածվող քննադատություններին: «Վերջապես համացանցը գրեթե մաքրեցինք «Սուպեր Մամա 2» ֆիլմի ապօրինի տարածումից և ժամանակ ունեմ անրադառնալու այդ օրերին: 2-3 հոգի` օգտվելով մեր խառը վիճակից, փորձեցին վիրավորելով ցեխ շպրտել (այլ ոչ թե քննադատել, հենց ցեխ շպրտել) մեր ֆիլմի և ստեղծագործական անձնակազմի վրա (հպարտությամբ նշեմ, որ աշխատել եմ Հայստանի լավագույն կինոմասնագետների հետ): Ճիշտ է ժողովուրդը միանգամից արժանի պատասխան տվեց և տեղը դրեց դրանց, բայց քանի որ ես և մարդկանց 99% չենք ճանաչում իրենց, ընկերներիս խնդրեցի ուսումնասիրել, թե ովքեր են դրանք և ինչով են զբաղված: Ուզում եմ հանրությանը ներկայացնել հետազոտությունների արդյունքները: Այդ 2-3 հոգին իրենց կյանքում ոչ մի բանի չհասած լուզերներ են և իրենց կյանքի ուրախությունը կայանում է իշխող համակարգին քծնելու մեջ: Ասեմ ավելին, իրենք իրենց ժողովրդից մշտապես բարձր են դասում: Բնականաբար սրանք ատում են յուրաքանչյուր անկախ մարդու հաջողված աշխատանքը: Եվ միայն այն միտքը որ մարդկանց մեծամասնությանը դուր է եկել մեր ֆիլմը` իրենց արդեն սպանում է: Միայն այն միտքը որ 300.000-ից ավել հանդիսատես (նոր բացարձակ ռեկորդ) եկել է կինոթատրոններ և ուրախացել է` իրենց սպանում է, այն միտքը որ տասնյակ քաղաքներում և գյուղերում մարդիկ մեր սարքած ժամանակավոր կինոթատրոններում եկել դիտել և լիաթոք ուրախացել են` իրենց սպանում է: Այն, որ բոլոր ցուցադրությունների վերջում դահլիճներում միշտ բուռն ծափահարություններ էին հնչում` այդ միտքը իրենց սպանում է: Այն որ սահմանամերձ գյուղերում մարդկանց հիշել են (անկեղծ, այլ ոչ ընտրություններից առաջ), հարգել են, ազատ ցուցադրել են ֆիլմը, եվ մարդիկ մի փոքր էլ հաճույք են ստացել կյանքից`այդ միտքը իրենց սպանում է: Եվ ընդհանրապես երբ հայ ժողովուրդը ուղղակի ուրախ է , այդ միտքը իրենց սպանում է: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները ես խոստանում եմ, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի եռանդով և ավելի ինտենսիվ, քանի որ մեզ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել մեր հայ ժողովուրդի ուրախությունն ու ժպիտը: Հայեեեր առաաաաջ», գրել է Հ. Մարությանը:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: