Ալլա Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար է շահել խաղատանը

Jan 21, 2018 Comments Off on Ալլա Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար է շահել խաղատանը

Սկանդալային դերասան Ստանիսլավ Սադալսկին Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է Ալլա Պուգաչյովան խաղատանը 1,6 միլիոն դոլար «շահել»։ Նա ինը ժամ նստել է մոսկովյան «Կրիստալում»։ Սադալսկին այդ ժամանակ թերթում է աշխատել։ Երբ նա իմացել է, որ Պուգաչյովան 1,6 միլիոն դոլար է շահել, որոշել է պարզել մանրամասները։ Նա իմացել է, որ այդ առանձին սենյակում Պուգաչյովան հսկայական գումարներ է պարտվել, բայց ղեկավարությունը առաջարկել է այն վերադարձնել, որպեսզի գրեն, իբր թե դա շահում է եղել։

«Այդպիսով իրենք իրենց հսկայական գովազդ են արել, չէ որ բոլոր ԶԼՄ–ները այդ ժամանակ դրա մասին էին գրում»,– իր բլոգում գրել է Սադալսկին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: