Սարգիս Հացպանյանի նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը

Jan 22, 2018 Comments Off on Սարգիս Հացպանյանի նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը

Այս նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը: Այս նկարով ադրբեջանցիները փորձել են իրենց սերունդներին ցույց տան, թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, որ իբր ադրբեջանցի զինվորը գրկում է հայ կնոջը պատերազմի ժամանակ: Սակայն, ինչպես բոլոր հարցերում այս հարցում ևս նրանք կեղծիք էին տարածում: Իրականում նկարի հերոսը հայ զինվոր Սարգիս Հացպանյանն էր:

Երբ հայկական զորքերը ազատագրում են Քարվաճառը, քաղաքից փախչում են ադրբեջանական զորքերը և քաղաքի տղամարդիկ, թողնելով այնտեղ անզեն կանանց , մանուկներին ու ծերերին: Սարգիսը մոտենում է բակում նստած կանանց և թուրքերեն ողջունում է նրանց: 80 տարեկան մի կին, նայում է Սարգսին ու հարցնում ՝ Ինչու՞ այսքան ուշացաք, շուտով հայերը կմտնեն քաղաք…մերոնք գնացին , ասեցին մեր հետևից ինքնաթիռ կգա, նրանք գնացին , մեզ թողեցին այստեղ…տղամարդիկ փախել էին , թողնելով կանանց քաղաքում: Ծեր կինը հայ զինվորներին շփոթել էր ադրբեջանցիների հետ:

Սարգիսը ՝ մոտենալով կնոջը, պատասխանում է .
– Հայերը արդեն եկել են:

Մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունը ու պատիվը: Հոգիդ թող լուսավորվի պարոն Հացպանյան:

Աշոտ Ասատրյան

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: