Brexit-ի հարցում Լոնդոնը կարող ԵՄ-ի հետ հատուկ պայմաններով գործարք կնքել. Մակրոն

Jan 21, 2018 Comments Off on Brexit-ի հարցում Լոնդոնը կարող ԵՄ-ի հետ հատուկ պայմաններով գործարք կնքել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Brexit-ի հարցով Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ կարող է հասնել հատուկ պայմաններով առեւտրային համաձայնագրի կնքմանը։

BBC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ կարող է կնքվել հատուկ հատուկ գործարք, սակայն դա պետք է համապատասխանի ընդհանուր շուկային եւ իրենց համատեղ շահերին:

Նրա խոսքով, այս նպատակին հասնելու համար Լոնդոնը պետք է ներդրում կատարի Եվրամիության բյուջեում, ինչպես նաեւ Եվրամիության չորս ազատություններն ընդունի:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին։

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: